‘Ռուսաստանը կհրաժարվի Մեդվեդեւի ժամանակից’

1107

Ռուսաստանի Պետդուման ննարկում է ձմեռային ժամանակին անցում կատարելու մասին օրինագիծը: Անցյալ տարի Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդուի նախաձեռնությամբ Ռուսաստանը հրաժարվեց ձմեռային ժամանակի անցնելու պրակտիկայից՝ «մնալով» ամառային ժամանակի մեջ: Այդպիսով, վերացավ, օրինակ, ամռանը Երեւանի ժամային գոտու հետ մեկ ժամվա տարբերությունը: Բացի դրանից գործող օրենքով կրճատվեցին ՌԴ տասնմեկ ժամային գոտիները, ինչի արդյունքում կենտրոնական Ռուսաստանում աշխատանքային օրն սկսվում է արեւածագից մի քանի ժամ առաջ: Նախընտրական արշավի ժամանակ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է վերադարձնել ձմեռային ժմանակը:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակները նշում են, որ նոր օրենքը Դաշնության 54 մարզերը կվերադարձնի սովորական աստղաբանական ժամանակին, փոխանցում է Reuters-ը:

 

Նախորդ հոդվածը‘Թունիսում արգելել են հակաարեւմտյան ցույցեր անցկացնել ‘
Հաջորդ հոդվածը‘Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագրը» ֆիլմը կներկայացվի «Օսկարի»’