‘Ռուսաստանը Կուբային կզիջի 30 միլիարդանոց պարտքի մի մասը’

916

Ռուսաստանը և Կուբան նախաստորագրել են խորհրդային վարկերի գծով Ռուսաստանի հանդեպ Կուբայի պարտքի կարգավորման համաձայնագիրը: Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններ են դրել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբովը և Կուբայի նախարարների խորհրդի ղեկավարի տեղակալ Ռիկարդո Կաբրիսասը, հաղորդում է РИА Новости-ն:   

Ստորագրման արարողությունը կայացել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի բանակցություններից հետո: Ռուսաստանի կառավարության ղեկավարը Կուբա է ժամանել Բրազիլիա կատարած երկօրյա այցից հետո:

Ռուսաստանի հանդեպ Կուբայի՝ 30 միլիարդ դոլարի չափով պարտքի կարգավորման համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ, պարտքի մի մասը դուրս կգրվի, մյուս մասը կվերաձևակերպվի, հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանն այսօր 2-3 աստիճանով կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘Հերթական ողբերգական դեպքը՝ «Դրախտ» հյուրանոցում. Կա 4 զոհ’