Ռուսաստանը կրկին կրճատում է գազի մատակարարումը Եվրոպա

386

«Գազպրոմը» կրկին կրճատել է «Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումը։

Դեռ անցյալ աշնանից Կրեմլը գազն օգտագործում է Եվրոպայի վրա ճնշում գործադրելու նպատակով, քանի որ Եվրոպայի համար ավելի դժվար է հրաժարվել գազից, քան նավթից։ ԵՄ-ի հունիսյան որոշմանը նավթային էմբարգոյի վերաբերյալ  Ռուսաստանը պատասխանեց գազի մատակարարման կրճատմամբ։

Դեռ մայիսին «Գազպրոմը» իր հիմնական գազամուղով Եվրոպա էր ուղարկում օրական 170 մլն խմ գազ։ Բայց հունիսի սկզբին ռուսաստանյան մոնոպոլիստը սկսեց աստիճանաբար պակասեցնել մատակարարումները, իսկ չորեքշաբթի հայտարարեց, որ «Հյուսիսային հոսքի» թողունակությունը առաջիկա գիշերը կկրճատվի մինչև 67 մլնը՝ պնդելով, թե դա արվում է տեխնիկական պատճառներով։

Գերմանիայի իշխանությունները չեն հավատում «Գազպրոմի» այս բացատրություններին։

«Սա քաղաքական որոշում է, այն կապ չունի տեխնիկական պատճառների հետ»,- ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ․ Աշխարհում փախստականների թիվն անցել է 100 միլիոնից
Հաջորդ հոդվածըԱնգլիայի Պրեմիեր լիգան կմեկնարկի օգոստոսի 5-ին