‘Ռուսաստանը Հայաստանի և Ղազախստանի հետ կստեղծի ՀՕՊ միասնական համակարգեր ‘

723

Ռուսաստանը մտադիր է ամրապնդել Բելառուսի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգը, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի հետ ձևավորել նմանատիպ համակարգեր: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ Բելառուսի հետ միասնական հակաօդային համակարգը զգալիորեն մեծացնում է Ռուսաստանի և իր գործընկերների պաշտպանողական ներուժը և ամրապնդում է կայունությունը Եվրասիական տարածաշրջանում: Նա նշել է, որ ընթացիկ տարում հաջողությամբ անցկացվել են ռուս-բելառուսական ստրատեգիական զորավարժություններ և հերթում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Տաջիկստանի հետ տարածաշրջանային զորամիավորումների ստեղծումն է: Հայտնում է РИА Новости-ն: Պուտինը նաև հայտնել է, որ Ռուսաստանը կընդլայնի համագործակցությունը ավանդական գործընկերների և դաշնակիցների հետ՝ նախևառաջ ՀԱՊԿ, ԱՊՀ, Համագործակցության Շանհայան կազմակերպության անդամ երկրների հետ:

Նախորդ հոդվածը‘Բագրատյան. ՄՄ մտնելը հեռանկարում ենթադրում է միասնական արժույթի սահմանում կամ ռուբլու հետ կապակցվածություն ‘
Հաջորդ հոդվածը‘ՀԲ. Մաքսային միությանն անդամակցությունը չի խանգարելու ՀՀ հետ համագործակցությանը’