‘Ռուսաստանը Հայաստանում նոր դեսպան ունի’

1074

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում դեսպան է նշանակել Իվան Վոլինկինին: Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Մինչ այս նշանակումը Վոլինկինը զբաղեցնում էր ՌԴ ԱԳՆ գլխավոր քարտուղարության պետի տեղակալի պաշտոնը:

Նոր պաշտոնում Վոլինկինը կփոխարինի Վյաչեսլավ Կովալենկոյին:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացուն անմեղ են ճանաչել 23 տարվա բանտարկությունից հետո ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նախագահը այլևս չի կարողանա կառավարություն նշանակել առանց խորհրդարանի’