‘Ռուսաստանը հետաձգում է Կապելոյի աշխատավարձի վճարումը ‘

911

Ռուսաստանի աշխատանքի տեսչությունը թույլատրել է Ռուսաստանի ֆուտբոլային միությանը ազգային հավաքականի  գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի աշխատավարձի վճարումը հետաձգել մինչեւ հունվարի 19-ը:

Աավելի վաղ տեղեկացվում էր, որ ՌՖՄ նախագահ Նիկոլայ Տոլստիխը կարող է հեռացվել պաշտոնից, եթե մինչեւ դեկտեմբերի 19-ը չկատարի Աշխատանքի տեսչության հանձնարարականը՝ վճարել Կապելոյի աշխատավարձը:

Ներկայումս իտալացի մարզիչի աշխատավարձի պարտքը կազմում է 2,4 մլն եվրո: Պայմանագրի վաղաժամ դադարեցման համար ռուսական կողմը պարտավոր է 30 մլն եվրո տույժ վճարել: 

Նախորդ հոդվածը‘Օբաման նախատեսում է այցելել Կուբա’
Հաջորդ հոդվածը‘Դիտահորից հոսող կոյուղաջրերը՝ ավտովթարի պատճառ Սարյան փողոցում (տեսանյութ)’