Ռուսաստանը հերքում է Ուկրաինա ներխուժելու վերաբերյալ պնդումները

434

Ռուսաստանի իշխանությունները հերքում են Ուկրաինա ներխուժելու վերաբերյալ ծրագրեր ունենալու մասին լուրերը և հայտարարում, որ սահմանի մոտ զորավարժություններ է անցկացնում։

«Մենք մեր տարածքում իրավունք ունենք տեղաշարժելու զորքերը, ոչ մի սրացման մասին խոսք չկա»,- ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Բացի այդ, Ռուսաստանը ուկրաինական իշխանություններին է մեղադրում էսկալացիայի փորձերում, իսկ ՆԱՏՕ-ին՝ սադրիչ վարքագծի համար՝ Սև ծովում, Ղրիմից ոչ հեռու զորավարժություններ անցկացնելու պատճառով։

«Տեղի է ունենում Ոկրաինայի ռազմական «սնուցում», ինչը բորբոքում է Մինսկի պայմանավորվածությունները սաբոտաժի ենթարկելու՝ Կիևի տրամադրվածությունը, սնուցում է հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու պատրանքը»,- հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարում են, որ Ուկրաինան ինքն է 125 հազար զինծառայող կուտակել ընդհանուր սահմանին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀարձակումը՝ հունվարի վերջի՞ն
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ում քառօրյա սուգ է հայտարարվել սենատոր Դոուլի մահվան կապակցությամբ