‘Ռուսաստանը հրապարակել է այն մթերքների ցուցակը, որոնց ներմուծումն արգելվել է’

1213

Ռուսաստանն արգելել է տավարի մսի, խոզի մսի, թռչնամսի, պանրի, մրգերի և կաթնամթերքի ներմուծումը Եվրամիության երկրներից, Ամերիկայից, Ավստրալիայից, Կանադայից և Նորվեգիայից, այսօր հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Ռուսաստանը լիակատար արգելք է դնում թվարկված սննդամթերքի նկատմամբ»,- կառավարության նիստը բացելուց հետո ասել է Մեդվեդևը:

Սահմանափակումները մտցվում են օգոստոսի 7-ից, մեկ տարի ժամանակով: Մեդվեդևի խոսքով՝ էմբարգոն մանկական սննդին չի վերաբերում:

Չորեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ երկրի «ազգային շահերը պաշտպանելու նպատակով» հատուկ տնտեսական միջոցառումներ ձեռք առնելու վերաբերյալ:  Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օբամա. Ռուսաստանի տնտեսությունը կաթվածահար է պատժամիջոցների պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Շումախերի հիվանդության պատմությունը գողանալու մեջ կասկածվող անձն ինքնասպան է եղել’