‘Ռուսաստանը մերժել է ֆինանսական օգնություն հատկացնել Մերձդնեստրին’

1056

Ռուսաստանն առաջին անգամ մերժել է ֆինանսական աջակցություն հատկացնել Մերձդնեստրին: Այդ մասին տեղեկացրել է «Независимая газета»-ն՝ հղում անելով ինքնահռչակ հանրապետության Գերագույն խորհրդին:

Տիրասպոլը հույս ուներ  100 միլիոն դոլար ստանալ՝ թոշակները վճարելու և այլ սոցիալական պարտավորություններ կատարելու նպատակով:

Աղբյուրի տեղեկություններով, սակայն, Մոկվայում դժգոհություն են հայտնել Մերձդնեստրի ղեկավար Եվգենի Շևչուկի՝ չարտերային ուղերթերով ճանապարհորդելու սովորությունից, և նշել են, որ Ռուսաստանն ինքն էլ տնտեսական դժվարություններ ունի: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պուտինի հետ զրույցում Մերկելը դատապարտել է Մարիուպոլի հրետակոծությունը’
Հաջորդ հոդվածը‘Անգլիկանյան եկեղեցին առաջին կին եպիսկոպոսը կունենա’