‘Ռուսաստանը մտադիր չէ մեծացնել իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովում’

824

Ռուսաստանը մտադիր չէ ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովում ի պատասխան տարածաշրջանում սիրիական իրադարձությունների պատճառով ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման, տեղեկացնում է BBC-ն:

Ռուսաստանյան ռազմա-ծովային նավատորմի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ միջերկրածովյան նավատորմը մեծացնելու կարգադրություն չի եղել, իսկ տեղում առկա ռազմանավերը պատրաստ են ցանկացած ռազմական առաջադրանք կատարելու: ՌԾՆ ներկայացուցիչը նշել է նաեւ, որ Միջերկրարական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի ուժերի գործողությունները հսկողության տակ են:

Հիշեցնենք, որ օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ ԼԱվրովը, խոսելով արեւմտյան երկրների՝ սիրիական հակամարտությունը ռազմական միջամտությամբ լուծելու տարբերակի մասին հայտնել է, որ Ռուսաստանը Սիրիայում որեւէ երկրի դեմ չի պատերազմի:

 


Նախորդ հոդվածը‘Դաշնակցության ուսանողական միությունը կոչ է անում ընդվզել ուսման թանկացման դեմ’
Հաջորդ հոդվածը‘Ծեծկռտուք «Գրանդ Քենդիի» աշխատակիցների ու բնակիչների միջև. հնչել է կրակոց’