Ռուսաստանը Ուկրաինայի դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ

447

Ռուսաստանն առաջին անգամ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մեկ այլ երկրի՝ Ուկրաինայի դեմ միջպետական գանգատով։ Հայցը վերաբերում է մի շարք խախտումների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերին, խոսքի ազատությունը ճնշելուն և Ղրիմի ջրային շրջափակմանը։ Անդրադարձ կա նաև «ռուսալեզու բնակչության նկատմամբ խտրականության քաղաքականությանը, հանրային ասպարեզից և բարձրագույն կրթության, ինչպես նաև սպասարկման ոլորտից ռուսաց լեզուն դուրս մղելուն», ռուսաստանյան ընկերությունները և գործարարներին վարկաբեկելու քաղաքականությանը։ ՌԴ-ն նաև ուշադրություն է հրավիրում Ուկրաինայի հարավ-արևելքում առանձին շրջանների բնակիչներին իշխանության կենտրոնական մարմինների ընտրություններին մասնակցությունից զրկելու, ինչպես նաև ՌԴ դիվանագիտական, հյուպատոսական և այլ ներկայացուցչությունների վրա հարձակումներ գործելու փաստերին։ ՄԻԵԴ-ը պետք է Կիևին պարտավորեցնի «անհապաղ դադարեցնել այնպիսի աղաղակող խախտումներ, ինչպիսիք են Ղրիմին մատակարարվող խմելու ջրի արգելափակումը, ազգային և լեզվական իրավունքների, այդ թվում՝ նաև մայրենի լեզվով հանրակրթության և բարձրագույն կրթության իրավունքի սահմանափակումները»։ Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՕլիմպիադայի բացման արարողության ռեժիսորը հրաժարական է տվել
Հաջորդ հոդվածըՄերկելը խոստովանել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ պայմանագիրը չի վերացնում տարաձայնությունները