Ռուսաստանը Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ է նախաձեռնել հունվարի 17-ին

255

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը նախաձեռնում է հունվարի 17-ին համաշխարհային այդ կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստ գումարել Ուկրաինայի հարցով։

«Այն մասին, թե Ուկրաինայի հարցով ինչ կներկայացնենք մենք հունվարի 17-ին Անվտանգության խորհրդի նիստում՝ ես հիմա չեմ ծալվալվի – թող մեր ընդդիմախոսներն առայժմ մնան անգիտության մեջ (թեպետ մենք նրանց արդեն սովորեցրել ենք, որ իրենց «հակառուսաստանյան» նիստին մենք աշխատում ենք պատասխանել մեր թեմայով, որն իրենց տհաճ է)»,- չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Ի դեպ, հունվարի 13-ին արևմտյան երկրները Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ նիստ են գումարելու, որի ստույգ թեման չի ձևակերպվել։

«Նրանց գործողությունների ենթատեքստը հասկանալի է․ ամիսը մեկ, որևէ առիթով կամ առանց առիթի,Անվտանգության խորհրդում բարձրացնել ուկրաինական սյուժեն՝ հակառուսաստանյան գունավորմամբ»,- նշել է ռուսաստանցի դիվանագետը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹայվանն արձանագրել է, որ կղզուն են մոտեցել ՉԺՀ 15 օդանավ և չորս նավ
Հաջորդ հոդվածըԲողոքի ցույցեր Թեհրանում․ «Մա՛հ Ֆրանսիային»