‘Ռուսաստանը պնդում է, որ սիրիացի գրոհայինները ամերիկյան սպառազինությամբ են զինված ‘

892

Սիրիայի ապստամբները զինված են օտարերկրյա, այդ թվում՝ ամերիկյան արտադրության զենիթա-հրթիռային համակարգերով, ըստ BBC-ի հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը:

«Գլխավոր շտաբը տիրապետում է տվյալների այն մասին, որ Սիրիայի կառավարական զորքերի դեմ պատերազմող գրոհայինները արտասահմանյան արտադրության ԶՀՀ-ներ ունեն, այդ թվում՝ ամերիկյան «Ստինգեր»», — ասել է նա:

Զինվորականի խոսքով, ամերիկացիները հրաժարվում են այդ փաստից, «նրանք պնդում են, թե գրոհայիններչին ոչինչ չեն մատակարարել, սակայն մենք հավաստի վկայություններ ունենք, որ սիրիաց ապստամբները «Ստինգեր» ունեն: Թե ով է դա նրանց մատակարարում, պետք է դեռ պարզել», — նշել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետը:

Հոկտեմբերի 17-ին ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց , թե ԱՄՆ-ը որոշել է սիրիացի ընդդիմադիր գրոհայիններին զենիթահրթիռային համակարգեր փոխանցել, սակայն պաշտոնական Վաշինգթոնը հերքել է այդ տեղեկատվությունը;

«Ես ի վիճակի չեմ նման բան հաստատել», հոկտեմբերի 18-ին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:

 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը չի բացառում նոր կոալիցիոն հուշագրի ստորագրման հավանականությունը’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» խաղացողը կասկածվում է գողության մեջ’