‘Ռուսաստանը Սիրիային կփոխանցի C-300 համալիրներ’

2588

Ռուսաստանը Սիրիա կուղարկի C-300 համալիրներ, ինչից նախկինում ձեռնպահ էր մնացել՝ տեղի տալով Իսրայելի արգելքին: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Մոսկվան նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ սիրիական ՀՕՊ-ը խոցել էր ռուսաստանյան Իլ-20 ինքնաթիռը՝ փորձելով ետ մղել Լաթաքիայի վրա իսրայելական օդուժի հարձակումը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ի պատասխան Իլ-20-ի հետ կապված միջադեպի՝  Ռուսաստանը կդիմի «այնպիսի քայլերի, որոնք տեսանելի կլինեն բոլորի համար»: Իսկ ԶԼՄ-ները հաղորդել են, որ ՀՕՊ C-300 համալիրների մատակարարումը, ռուսաստանցի զինվորականների կարծիքով, պետք է սահմանափակօ իսրայելական ավիացիայի գործողությունները:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Ձե՛զ տեսեք». ԱՄՆ-ն պատասխանել է Իրանի մեղադրանքներին ու սպառնալիքներին’
Հաջորդ հոդվածը‘ԻՊ-ն փորձում է Կենտրոնական Ասիայում ակտիվացնել «քնած բջիջները»’