‘Ռուսաստանը ստուգում է Իսրայելի կողմից Սիրիային օդային հարված հասցնելու վերաբերյալ տեղեկությունները’

939

Ռուսաստանն ստուգում է այն հաղորդումները, որոնց համաձայն՝ Իսրայելի ՌՕՈՒ-ն հարվածներ է հասցրել Սիրիային, և եթե այդ տեղեկությունները հաստատվեն, ապա դա ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է , РИА Новости-ի  փոխանցմամբ՝ ասված է ՌԴ ԱԳՄ-ի հայտարարությունում: «Մոսկվան խորապես անհանգստացած է  Դամասկոսի մերձակա օբյեկտների վրա Իսրայելի ՌՕՈՒ -ի հարձակման վերաբերյալ լուրերից: Եթե այդ տեղեկությունները հաստատվեն, ապա կստացվի, որ մենք գործ ունենք ինքնիշխան պետության տարածքում նպատակակետերին անհարկի հարվածներ հասցնելու հետ, ինչը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և անընդունելի է՝ ինչ դրդապատճառներով էլ որ արդարացվի: Շտապ միջոցներ ենք ձեռք առնում՝ իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրելու ուղղությամբ: Կրկին համռորեն կոչ ենք անում դադարեցնել ցանկացած բռնություն Սիրիայում, թույլ չտալ արտաքին որևէ միջամտություն և սկսել համասիրիական երկխոսություն՝ 2012 թ. հունիսի 30-ի Ժնևյան պայմանագրի հիման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Չորեքշաբթի սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել էր, որ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Դամասկոսի նահանգի ռազմական հետազոտական կենտրոնին: Նրանց տվյալներով՝ իսրայելական կործանիչները լուսադեմին  խախտել են Սիրիայի օդային տարածքը և ուղիղ կրակահերթով գնդակոծել են հետազոտական կենտրոնը:

Չորեքշաբթի արևմտյան ԶԼՄ-ները հաղորդել էին, որ իսրայելական ռազմական օդուժը հարվածներ է հասցրել լիբանանա-սիրիական սահմանային ինչ-որ նպատակակետերի: Ըստ France-Presse գործակալության տվյալների՝ հարվածը հասցվել է զենք տեղափոխող ավտոշարասյանը: Կիրակի օրը Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմը հատարարել էր, որ Իսրայելը կարող է ուժի դիմել՝ թույլ չտալու համար, որպեսզի զանգվածային ոչնչացման զենքը հայտնվի Սիրիայի զինված հակամարտության մասնակիցների ձեռքում: Իսկ երկու շաբաթ առաջ Իսրայելը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ էր արել անհապաղ միջոցներ ձեռք առնել և թույլ չտալ, որպեսզի սիրիական քիմիական զենքն ընկնի լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման գրոհայինների ձեռքը, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքական ավիաուղիների ինքնաթիռը կրկին կայծակնահարվել է’
Հաջորդ հոդվածը‘Դավիթաշենցի «Չեբուրաշկա». Ես մարդիկ գիտեմ, որոնք դեմք են հանրապետությունում, ասացին՝ մալադեց, վոտ մալաձեց կին’