‘Ռուսաստանը ցանկանում է օր առաջ ավարտին հասցնել Հայաստանի՝ՄՄ–ին անդամակցելու գործընթացը. Մամուլ’

1019

Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ստեղծվել է կոորդինացիոն հանձնաժողով, որի ղեկավարը վարչապետ Տիգրան Սարգսյանն Է։ Այս մասին երեկ «Հժ» թղթակցին հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը։

 «Այդ հանձնաժողովի ներքո մեր աշխատանքները քննարկվում են, բացահայտվում են այն բանակցային կետերը, որ մենք պետք Է համաձայնեցնենք ՄՄ անդամ երեք երկրների հետ»,– ասել Է փոխնախարարը։ Հարցին՝ փաստորեն, վարչապետն Է լինելու բանակցային խմբի ղեկավարը, Կարինե Մինասյանը պատասխանել Է. «Կոորդինացնող հանձնաժողովի ղեկավարը վարչապետն Է, իսկ մենք ընդամենը այդ խմբերի ղեկավարներն ենք»։ «Փաստորեն, մեր «արևմտամետ» վարչապետը, որ մինչ այս պարբերաբար աչքի Է ընկել Մաքսային միության դեմ արած հայտարարություններով, հիմա անձամբ Է համակարգելու բանակցային գործընթացը ՄՄ-ի հետ»,–գրում է թերթը։

Նույն թեմայով «Ժողովուրդը» գրում է.

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Սոչիից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը հանձնարարել է շտապ ձևավորել ՀՀ բանիմաց տնտեսագետներից և գործարարներից բաղկացած մի խումբ՝գործուղելու համար Մոսկվա՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ՀՀ-ին սպասվելիք տնտեսական ռիսկերը ներկայացնելու համար։

 ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ղեկավարած այդ խումբն այսօր արդեն կմեկնի ՌԴ մայրաքաղաք, որտեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի և ռուս փորձագետների հետ կքննարկվեն ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում ՀՀ-ի հետ միասնական մաքսային գոտու գործարկման մեխանիզմները։ Հաշվի առնելով այն, թե ինչպիսի հապշտապությամբ է այդ խումբը ձևավորվել, կարելի է ենթադրել, որ ռուսները ամեն կերպ ցանկանում են օր առաջ ավարտին հասցնել ՀՀ–ի՝ՄՄ–ին անդամակցելու գործընթացը։ Տեսնենք՝ ինչ կստացվի»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Լևանդովսկին «Բավարիայի» խաղացող’
Հաջորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանը չէր կարող խարդախություն անել. ՀՀԿ-ական պատգամավոր’