‘Ռուսաստանը և Ֆրանսիան հերքել են Ասադի մահվան մասին լուրերը’

783

Ռուսաստանի և Ֆրանսիայի իշխանությունները Բաշար Ասադի մահան մասին տեղեկատվություն չեն ստացել: Սիրիայի կառավարության առաջնորդի մահվան լուրը մեկնաբանել են Դամասկոսում ՌԴ դեսպանատունը և Ֆրանսիայի արտգործնախարարը, գրում է Lenta-ն:

«Մեզ այդ մասին ոչինչ հայտնի չէ, սակայ որքան գիտեմ, մի շարք արաբալեզու լրատվամիջոցներ արդեն հերքել են այս լուրը»,- ասել է Սիրիայում ՌԴ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը:

Իսկ Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսը ռադիոյով հայտարարել է, որ Ասադի մահվան լուրը «չի հաստատվել», գրում է L’Express-ը:

Պաշտոնական Դամասկոսն իր հերթին կտրականապես ժխտում է Ասադի մահվան մասին ասեկոսեները: «Տեղեկատվությունը ճիշտ չէ»,- ասել է ИТАР-ТАСС-ի լրագրողին Մոսկվայում Սիրիայի դեսպանատան ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Ասադի մահվան մասին լուրերը սկսել են տարածվել մարտի 24-ից, երբ նյույորքյան Daily News պարբերականը հայտնեց, որ Սիրիայի նախագահը սպանվել է իր իրանցի թիկնապահի ձեռքով:

Նախորդ հոդվածը‘Նիժնի Նովգորոդում թմրանյութ պահելու կասկածանքով հոգևորական է ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘Ղարաբաղից սկսվել է թալիշերեն ռադիոյի հեռարձակումը’