Ռուսաստանը QR-կոդ է մտցնում տրանսպորտում, սրճարաններում և խանությերում

418

Ռուսաստանը պատրաստվում է կորոնավիրուսային QR-կոդ մտցնել տրանսպորտում, սրճարաններում ու խանութներում։

Ներկա փուլում օրինագծերը նախապատրաստվում են պետդումա ներկայացնելու համար։ Իշխանությունները սա համարում են արտակագ միջոցառում՝ կովիդով վարակվածության և մահացության բարձր մակարդակի ֆոնին։ Ենթադրվում է, որ այս միջոցառումը ժամանակավոր կլինի՝ մինչև հաջորդ ամառ ժամկետով։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ օրինագծերի իմաստն այն է, որ ապահովվի զանգվածային միջոցառումներ, մշակույթի կազմակերպություններ, հանրային սննդի  և առևտրի օբյեկտներ  այցելելու և երկաթուղուց և օդային տրանսպորտից օգտվելու հնարավորությունը  QR-կոդով կամ Covid-19-ով հիվանդացած և առողջացած լինելու վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելով։

Forbes-ի աղբյուրը Մոսկվայի կառավարությունում տեղեկացրել է, որ իշխանությունները քննարկում են քաղաքում պարտադիր QR-կոդերի սահմանումը, որոնք կգործեն ռեստորաններում, տաքսիներում, առևտրի և զվարճանքի կենտրոններում ամբողջ եկող տարվա ընթացքում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըATP տարվա ամփոփիչ մրցաշարի խմբերի մասնակիցները
Հաջորդ հոդվածըՈւ՞մ է նախընտրում Չավին «Բարսելոնան» ուժեղացնելու համար