‘Ռուսաստանին կանչել են 2020 թվականի Օլիմպիադային’

900

ՌԴ օլիմպիական կոմիտեն պաշտոնական հրավեր է ստացել Միջազգային օլիմպիական կոմիտեից՝ մասնակցելու Տոկիոյի 2020 թվականի օլիմպիադային: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Ռուսաստանը կարող է օլիմպիական լիարժեք թիմ ձևավորել, որը հանդես կգա առանց որևէ սահմանափակումների ու լրացուցիչ պայմանների:

Մասնավորապես, մարզիկները կարող են խաղերին մասնակցել ռուսական դրոշի տակ: Սահմանափակումներ չեն լինի նաև թեթևատլետների համար, որոնք միջազգային ֆեդերացիայի թույլտվությունն ունեն՝ մասնակցելու միջազգային մրցումներին և ունակ են անցնելու օլիմպիական ընտրությունը:

2018 թվականի օլիմպիադայից առաջ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն որակազրկվել էր ռուսական սպորտում դոպինգի վերաբերյալ հետաքննության հետևանքով: Փհենչհանում ռուսները հանդես էին եկել չեզոք դրոշի տակ: Այդ օլիմպիադայից հետո ՌԴ օլիմպիական կոմիտեի կարգավիճակը վերականգնվել 

Նախորդ հոդվածը‘Զինվոր է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին հնարավոր է «Բարսելոնայի» հետ անժամկետ պայմանագիր կնքի’