‘
Մոլդովական «Панорама» պարբերականը հայտնում է, որ Ռուսաստանը խստացրել է վերաբերմունքը Մոլդովայից աշխատանքային միգրանտների նկատմամբ: Պարբերականի տվյալներով՝ մի քանի շաբաթվա ընթացքում ՌԴ տարածքից արտաքսվել են հազարավոր մոլդովացի միգրանտներ:
Որոշ փորձագետներ զուգահեռներ են անցկացնում մոլդովացի միգրանտներին արտաքսելու և ՌԴ-ի կողմից մոլդովական գինիների արգելման որոշումների միջև:
Եթե նախկինում ՌԴ միգրացիոն օրենքների խախտման համար մոլդովացի միգրանտներին ընդամենը տուգանում էին, ապա այժմ միանգամից արտաքսում են, տեղեկացնում է մոլդովական պարբերականը:
Նշենք, որ Ռուսաստանի միգրացիոն ծառայությունից հրաժարվել են պատասխանել սրա վերաբերյալ «Коммерсантъ-MD» թերթի հարցերին:
‘