‘Ռուսաստանի ԱԳՆ-ը հորդորել է ուշադրություն դարձնել ԼՂ հակամարտության գոտում լարվածությանը’

1276

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հորդորել է ուշադրություն դարձնել հայկական և ադրբեջանական ԶՈւ շփման գծում կատարվող իրադարձություններին, որոնք, անկասկած, «տագնապահարույց են և չեն մոտեցնում ղարաբաղյան կարգավորումն այն կետին, ուր ձգտում են ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունները»:

Լրագրողների հետ ճեպազրույցում Լուկաշևիչը նաև մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի այցը Հարավային Կովկասի երկրներ՝ նշելով, որ այցը «կգնահատեն նրանք, ով գործուղել է Նուլանդին»: «Ես կառաջարկեի հետևել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցին տարածաշրջան ու նրա շփումներին»,-ասել է նա:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հիշեցրել է Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ասելով, որ «դա արվում է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով, այլ նաև երկկողմ հանդիպումների ժամանակ»:
Ըստ նրա, Ռուսաստանի նախագահի մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկխոսությանը լուրջ գործոն է, որը նպաստում է կարգավորման առաջխաղացմանը:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայում 70 տարվա մեջ առաջին անգամ կվերահրատարակեն «Մայն Քամփֆը»’
Հաջորդ հոդվածը‘ԴԺՀ դադարեցրել է վճարել Կիեւին գազի համար’