‘Ռուսաստանի ԱԳՆ-ն ծաղրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ բահով լուսանկարը’

872

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում ծաղրալի մեկնաբանություններ է թողել ԱՄՆ-ի Դիվանագիտական կենտրոնի հիմնարկեքի արարողության լուսանկարի տակ, որում պատկերված են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և նրա նախորդ հինգ պաշտոնակիցները:

«Հուսով ենք՝ սա վետերանների մոբիլիզացիա չէ՝ Սառը պատերազմի խրամատները հայտնաբերելու համար» (Let’s hope that this is not the mobilization of veterans on digging out trenches of the Cold War.),- ասվում է մեկնաբանություններից մեկում:

Դիվանագիտական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին Վաշինգտոնում, մասնակցել են Ջոն Քերին, Ջեյմս Բեյքերը, Հենրի Քիսինջերը, Մադլեն Օլբրայթը, Քոլին Փաուելը և Հիլարի Քլինթոնը: Փոխանցել է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտի» տնօրենն ազատվել է պաշտոնից. Hetq’
Հաջորդ հոդվածը‘Շվեյցարիան հայտարարել է Սնոուդենին ապաստան տրամադրելու մտադրության մասին’