‘Ռուսաստանի ԱԴԾ-ն կասեցրել է սինթետիկ թմրանյութերի մատակարարմամբ զբաղվող հանցախմբի գործունեությունը’

1107

ԱԴԾ-ն կասեցրել է կազմակերպված հանցախմբի գործունեությունը, որը համացանցի միջոցով սինթետիկ թմրանյութեր էր մատակարարում և իրացնում Ռուսաստանում: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել են ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանցախմբի անդամները Ռուսատանի Դաշնության քաղաքացիներ են: Ապօրինի շրջանառությունից հանվել են մոտավորապես 35 կգ տարբեր նյութեր, այդ թվում՝ սինթետիկ թմրանյութեր:

Պարզվել է, թե ովքեր են հանցախմբի պարագլուխները և ակտիվ անդամները, ինչպես նաև՝ տեղեկություններ են ստացվել, որոնք հաստատում են, որ այդ հակաօրինական գործունեությունը պարբերական բնույթ է կրել, նշել են ԱԴԾ-ում: Առայժմ ձերբակալվել է հանցախմբի երկու ակտիվ անդամ, որոնց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, և որպես խափանման միջոց՝ ընտրվել է կալանքը:

Նախորդ հոդվածը‘Արգենտինան՝ նոր «Բարսելոնա», Իսպանիան՝ առանց Չավիի եւ Անգլիան՝ 23 տարի անց. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Զինվորը փորձել է ինքնասպան լինել՝ չդիմանալով ստորացուցիչ վերաբերմունքին’