‘Ռուսաստանի դատարանը ուկրաինացի նավաստիներին դատում է որպես հանցագործների’

1276

Սիմֆերոպոլի դատարանը կալանքի որոշում է կայացրել Կերչի նեղուցում գրավված ուկրաինական նավերի նավաստաիների առաջին խմբի նկատմամբ, որոնք մեղադրվում են սահմանն ապօրինաբար հատելու գործով:

Սիմֆերոպոլի շրջանային դատարանում հայտնել են, որ պետք է որոշվի 24 զինծառայողների խափանման միջոցը, խոստացել են, որ սպաները դատարան կբերվեն չորեքշաբթի: Հետաքննությունը պահանջում է նրանց կալանել մինչև հունվարի 25-ը:

Կիևը պահանջում է անհապաղ վերադարձնել բոլոր նավաստիներին և գրավված նավերը:

Ֆրանսիան Ռուսաստանին կոչ է արել զիջել այդ հարցում: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ լը Դրիանը հայտնել է, որ այդ մասին խոսել է իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ: «Ես Սերգեյ Լավրովին ասացի, որ Ռուսաստանից սպասում են ձերբակալված նավաստաիների և նավերի ազատ արձակման շուտափույթ որոշում: Ես նաև մտադիր եմ կոչով դիմել իմ ուկրաինացի պաշտոնակցին, որպեսզի նա տարածաշրջանում լարվածության լիցքաթափման ուղիներ գտնի»:

Մոսկվան հակամարտության լիցքաթափման պատասխանատվությունը դնում է ուկրաինական կողմի վրա: «Եթե ուկրաինական կողմը և նրա եվրոպական գործընկերները շահագրգռված են, որ նման միջադեպեր այլևս չլինեն, հարկավոր է շատ ուժեղ ազդանշան ուղարկել Կիևին: Եվ մենք չէ, որ պետք է դա անենք, այլ նրանք, ովքեր շատ սերտ կապեր ունեն ուկրաինական իշխանությունների հետ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկվար Սերգեյ Լավրովը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հետևողականորեն հայտնել էր Լևոն Տեր-Պետրոսյանը’
Հաջորդ հոդվածը‘Իվանիշվիլի. Սաակաշվիլիի կուսակցությունը չի կարող օրինական ճանապարհով իշխանության գալ’