‘Ռուսաստանի դեմ խաղում հավաքականը կգլխավորի Վարդան Մինասյանը’

1567

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Ռուսաստանի հետ խաղում կղեկավարի Վարդան Մինասյանը: Ֆուտբոլի ազգային թիմը մարտի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի թիմի հետ: Այդ խաղում ազգային թիմի ղեկին կլինի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: «Արմենպրեսի» հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը (Bernar Challandes): Այս մասին ևս հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

Նախորդ հոդվածը‘Բեռնար Շալանդը նշանակվել է Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ‘
Հաջորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’