‘Ռուսաստանի դեսպանը մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության մեծացումը’

1396

Որևէ սադրիչ գործողություն Ռուսաստանի կողմից ղարաբաղյան հակամարտությունում չկա, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը` պատասխանելով սահմանին լարվածության մեծացմանը մեղսակցության վերաբերյալ Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքների առնչությամբ ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

«Ռուսաստանն այստեղ ընդհանրապես կապ չունի: Այն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, և որևէ  սադրիչ գործողություն Ռուսաստանի կողմից չկա»,- ընդգծել է դիվանագետը:

Ըստ որում, նա ավելացրել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ միջոցներով:

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, չեմ կարող ասել, թե արտակարգ մի բան է. դիվերսիաներ և փոխհրաձգություններ եղել և շարունակվում են երկար տարիներ: Բայց ևս մեկ անգամ կրկնում եմ, որ թե ես, թե իմ երկիրը հակամարտության` բացառապես խաղաղ միջոցներով կարգավորման կողմնակիցներ ենք»,- ասել է Վոլինկինը: 

Նախորդ հոդվածը‘Malaysia Airlines ավիաընկերության «Բոինգը» տեխստուգում էր անցել մեկ շաբաթ առաջ’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով’