‘Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչների հանդիպմանը Աբխազիայի եւ ՀՎ. Օսիայի մասին չեն խոսի’

785

Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, թե երկար ընդմիջումից հետո Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում, որը նախատեսված է այս շաբաթ Ժնեւում, Աբխազիայի եւ Հարավայի Օսիայի անկախության ճանաչման հարց դրված չի լինելու:

Կիրակի Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ՌԴ եւ Վրաստանի ներկայացուցիչները մոտակա օրերին կհանդիպեն: Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հաստատել է, թե այս շաբաթվա ընթացքում հանդիպելու է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ:

«Գոյություն ունեն անձեռնմխելի թեմաներ, եւ բոլորին է հայտնի, որ դրանցից մեկը Վրաստանի տարածքային ամբողջականությունն է եւ ընտրության ազատությունը: Բնականաբար, դա հայտնի է նաեւ մեր ռուսաստանյան գործընկերներին: Հանդիպումն ունենալու է բացառապես տեխնիկական բնույթ», — ըստ РИА-Новости-ի, վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Մայա Փանջիկիձեն: 

Նախորդ հոդվածը‘Ալիկ Սարգսյանը գրպանե՞լ է Արարատի մարզպետարանի 400 միլիոն դրամը’
Հաջորդ հոդվածը‘«Հայկական Ժամանակ». Հրանտ Մարգարյան. Բացառվում է, որ ՀՅԴ-ն պաշտպանի Ս.Սարգսյանի թեկնածությունը’