‘«Ռուսաստանի հայերի միության» կայքում զորավար Անդրանիկը ներկայացված է որպես «խաղաղ մուսուլման բնակչության ջարդարար»’

2157

Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքէջում զորավար Անդրանիկ Օզանյանի «կենսագրության մասին» պատմող մի ակնարկ է տեղադրված, որի հեղինակը, համոզված ենք, անգամ առանց կարդալու «քոփիփեստ» է արել ադրբեջանական աղբյուրներից: Մասնավորապես, Առաջին հանրապետության տարիներին Անդրանիկի գործունեությունը նկարագրող հատվածում գրված է.

«… Անդրանիկը որոշում է իր ջոկատը տանել հարավ՝ դեպի Նախիջեւանի, Զանգեզուրի եւ Ղարաբաղի հայկական համայնքները: Շատ շուտով Անդրանիկ Օզանյանին հաջողվում է զավթել Նախիջեւանը: Նախիջեւանի ճանապարհին, ինչպես նշում են ադրբեջանական պատմագիրները, Անդրանիկի ջոկատը ոչնչացնում էր խաղաղ ադրբեջանցի բնակչությունը»:

\"\"

Նկատենք, որ նույնիսկ ժամանակակից ադրբեջանցիների նախնիներն այդ տարներին այսրկովկասի թյուրքախոս բնակչության մասին գրելիս օգտագործում էին «մուսուլման» արտահայտությունը:

Այնուհետեւ մեջբերվում են Խորհրդային Ադրբեջանի ղեկավար, բոլշեւիկ Նարիման Նարիմանովի խոսքերն այն մասին, թե ինչպես են հայերը «բոլշեւիզմի դրոշի տակ» կոտորում մուսուլման բնակչությանը»:

Թերեւս, չարժե զարմանալ այս ակհայտ անփույթ հրապարակուման վրա: Շուրջ երեք տարի առաջ՝ 2011-ի մայիսի 27-ին, նույն «ՌՀՄ» պնդմամբ ապամոնտաժվեց դրանից մի քանի օր առաջ տեղադրված, իմիջիայլոց, ռուսական բանակի գեներալ Անդրանիկի հուշարձանը, քանի որ դրա ներկայությունը հայաշատ Սոչիում առաջացրել էր Սոչիի քաղաքային ղեկավարության թուրք եւ ադրբեջանցի բարեկամներին: Իսկ միության «անփոխարինելի» առաջնորդ, բիզնեսմեն Արա Աբրահամյանը ազգի եւ պետության մասին հիշում է հիմնականում նախընտրական շրջանում մոսկովյան իր կաբինետից Հայաստանի գործող իշխանություններին սատարելու կոչեր հնչեցնելու անհրաժեշտության դեպքում:

\"\"

    

Նախորդ հոդվածը‘Իսկական ՀՀԿ-ական. Գալուստ Սահակյանը մի անգամ է դեմ քվեարկել ‘
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Հովհաննիսյան. Ընտրություններ, որտեղ արգելված է ‘