Ռուսաստանի հավաքականը հեռացվեց Ազգերի լիգայից

380

ՈւԵՖԱ-ն ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականին հեռացրեց Ազգերի լիգայից 2022-2023 թվականների մրցաշրջանում։

Թիմն ընդգրկված է B լիգայի երկրորդ խմբում եւ կհամարվի, որ զբաղեցրել է վերջին տեղը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի երիտասարդական հավաքականը հեռացվել է Եվրո-2023-ից։

Եվրո-2028-ի կամ Եվրո-2032-ի անցկացման համար Ռուսաստանի ներկայացրած հայտերը մերժվել են։

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն Ռուսաստանի ակումբներին զրկել էր եվրագավաթների մասնակցությունից հաջորդ մրցաշրջանում։

Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Երկու կողմն էլ թքած ունի Արցախի վրա էլ, Հայաստանի վրա էլ
Հաջորդ հոդվածըՄխիթարյանը՝ «Ռոմայի» լավագույն խաղացողի հավակնորդ