Ռուսաստանի հավաքականը պարտվեց եւ չպաշտպանեց տիտղոսը

700

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացվող թենիսի տղամարդկանց ATP Cup թիմային մրցաշարի կիսաեզրափակիչում Ռուսաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվեց կանադացիներին։

Մեկնարկային մրցախաղում ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինը  4:6, 7:5, 4:6 հաշվով պարտվեց Դենիս Շապովալովին։ Երկրորդ մրցախաղում ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը 6։4, 6։0 հաշվով պարտության մատնեց Ֆելիքս Օժե-Ալյասիմին։

Զուգախաղում Մեդվեդեւն ու Սաֆիուլինը պարտվեցին Շապովալովին ու Օժե-Ալյասիմին 6:4, 5:7, [7:10] հաշվով։

Եզրափակիչում Կանադայի մրցակիցը կլինի Իսպանիան, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել Լեհաստանի թիմին։

Ռուսաստանի հավաքականը չկարողացավ պաշտպանել անցած տարի նվաճած տիտղոսը։

Նախորդ հոդվածըԿարեն Խաչանովը եզրափակիչում է
Հաջորդ հոդվածըԱրցախի հարցի հայանպաստ լուծման վերջին պատեհությունը. ԱլիքՄեդիա