‘Ռուսաստանի հատուկ ծառայությունները 57 կգ աֆղանական հերոին են առգրավել’

793

Ռուսաստանի ԱԴԾ-ի անցկացրած հատուկ գործողության արդյունքում կասեցվել է Տաջիկստանի քաղաքացիներից կազմված  հանցավոր խմբավորման գործունեությունը, որն զբաղվել է Ռուսաստանի տարածքում առանձնապես խոշոր չափերի հերոինի մատակարարմամբ, Interfax-ի փոխանցմամբ՝ հաղորդում  է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության լրատվական գրասենյակը: «Հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է թմրախմբավորման երեք ակտիվ անդամ, որոնց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր՝ թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահման, տեղափոխման, պատրաստման  մեղադրանքներով: Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել աֆղանական արտադրության 57 կգ հերոին»,- ասվում է Ռուսաստանի ԱԴԾ լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը բացեց իր գոլերի հաշիվը 2013 թվականին: Ալ Զամալեկ — Շախտյոր 2-3 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զենքի լոբբիստները Օբամայի երեխաների մասին հոլովակ են թողարկել’