‘Ռուսաստանի հետ համագործակցող կանադացի լրտեսը զղջում է’

820

Կանադայի Ռազմածովային ուժերի կրտսեր լեյտենանտ Ջեֆրի Փոլ Դիլայլը, որը մեղադրվում է հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեջ, խոստովանել է մեղքը: Նա ասել է, որ եթե կարողանար վերադառնալ անցյալ, ապա ամեն ինչ կփոխեր,  տեղեկացնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Toronto Star թերթը: Դիլայլն առաջին կանադացին է, որին մեղադրանք է առաջադրվել 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունից հետո ընդունված՝ տեղեկատվության անվտանգության օրենքը խախտելու համար: Պետական մեղադրողը Դիլայլի համար պահանջել է 25 տարվա ազատազրկում, քանի որ նրա գործողությունները զգալի վնաս են հասցրել Կանադային: Ընդ որում՝ կրտսեր լեյտենանտին ոչ ոք չի հավաքագրել, նա ինքն է կամավոր դիմել Ռուսաստանի դեսպանություն: Իր ծառայությունների դիմաց նա ստացել է մոտավորապես 112 հազար դոլար:

Դիլայլը ձերբակալվել է մեկ տարի առաջ: Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ նրա համագործակցությունն սկսվել է 2007 թ., երբ նա ծառայում էր  Կանադայի Թագավորական ՌԾՈւ-ի առանցքային հետախուզական «Թրինիթի» նավի վրա, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ահմադինեժադ. Իրանը մտադիր չէ հարվածել մյուս պետություններին’
Հաջորդ հոդվածը‘Ռասմուսսեն. Ռուսաստանը ՆԱՏՕ-ի համար սպառնալիք չէ, բայց պաշտպանվել պետք է’