‘Ռուսաստանի ՆԳՆ-ի մեկնաբանությունները Սիրիայում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ հետաքննության առնչությամբ’

768

«Ուշադրություն ենք հրավիրում տեղեկատվական դաշտ նետված տարբեր տեսակի նյութերին, որոնք կոչված են, մինչև ՄԱԿ-ի հետաքննության արդյունքների ի հայտ գալը, Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառման պատասխանատվությունը դնել պաշտոնական Դամասկոսի վրա: Այդպիսով՝ Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու «հիմք է ստեղծվում»: Ուստի հնարավոր ենք համարում ներկայացնել Հալեպի արվարձանից վերցված փորձանմուշների ռուսաստանյան քննության հիմնական եզրակացությունները»-, ծանուցում է ՌԴ ՆԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունը՝ հիշեցնելով, որ այդ ողբերգությունը, որի արդյունքում զոհվել  են 26 քաղաքացիական անձինք և զինվորականներ, ու ևս 86 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, տեղի է ունեցել այս տարվա մարտի 19-ին: Քննության արդյունքները հուլիսի 9-ին փոխանցվել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Ռուսաստանցի մասնագետների եզրակացությունները հետևյալն են.

-Կիրառված զինամթերքը չի հանդիսանում սիրիական բանակի հաստիքային զինամթերք և պատրաստված է  տնայնագործական եղանակով՝ չկառավարվող  ռեակտիվ արկերի  նմանությամբ և պարամետրերով, որոնք արտադրվում են Սիրիայի հյուսիսում, այսպես կոչված՝ «Բաշաիր Ան-Նասր» բրիգադի կողմից;

-Զինամթերքում, որպես պայթուցիկ լիցք, օգտագործվել է  հեքսոգեն, ինչը հաստիքային քիմիական զինամթերքի մեջ չի գործածվում;

-Զինամթերքի և հողի նմուշներում հայտնաբերվել է ոչ արտադրական պայմաններում սինթեզված նյարդակաթվածահարող զարին  ու ևս  մի նյութ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արևմտյան երկրների կողմից օգտագործվել է որպես քիմիական զենք:

«Ընդգծենք, որ ռուսաստանյան զեկույցը առավելագույնս կոնկրետ է, այն իրենից ներկայացնում է 100 էջանոց  գիտատեխնիկական մի փաստաթուղթ՝ բազմաթիվ աղյուսակներով և նմուշների փորձաքննության դիագրամներով: Հուսով ենք, որ այն էապես կօգնի այդ միջադեպի քննությանը ՄԱԿ-ի գծով: Ցավոք՝ այդ հետաքննությանը մինչ օրս, ըստ էության, չի սկսվել», ասված է  ՌԴ ՆԳՆ-ի հրապարակած փաստաթղթում:

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստ Բաբկեն Տեր-Գրիգորյանին շարունակում են սպառնալ’
Հաջորդ հոդվածը‘Սահմանադրական բարեփոխումների նախագիծը կարելի էր պատրաստել ընդամենը հինգ րոպեում. Մամուլ ‘