Ռուսաստանի ՊՆ-ն «միակողմանի և չհամաձայնեցված» է որակել Ադրբեջանի գործողությունները

4076

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինաբար անցակետ տեղադրելու փաստի առնչությամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունն իր Տեղեկագրում: 

«2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը արգելափակել է շարժը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի թիվ 1 դիտակետի տարածքում: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ»,-ասված է տեղեկագրում:

Նախորդ հոդվածըՍերեսո․ կլիներ, եթե Մեսսին և Ռոնալդուն վերադառնային Լա լիգա
Հաջորդ հոդվածըԶԼՄ․ Կոլումբիայում ընդդիմադիր Խուան Գուայդոյին պարտավորեցրել են հեռանալ երկրից