‘Ռուսաստանի ՌՕՈՒ-ն 19-ժամյա թռիչք է իրականացրել հյուսիսային Ատլանտիկայի վրայով’

1120

Ռուսաստանի ՌՕՈՒ ռազմավարական երկու ռմբակոծիչներ, երկու որսացող-կործանիչների ուղեկցությամբ, 19-ժամյա թռիչք են իրականացրել հյուսիսային Ատլանտիկայի չեզոք ջրերի վրայով, РИА Новости-ին հաղորդել է ՊՆ մամուլի և տեղեկատվության վարչության ռազմաօդային ուժերի գծով  ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Կլիմովը:

Երթուղու առանձին փուլերում ռմբակոծիչներին ուղեկցել են Մեծ Բրիտանիայի ՌՕՈՒ «Թայֆուն», Նորվեգիայի F-16 և Ֆրանսիայի «Միրաժ» ինքնաթիռները:

Ռմբակոծիչները երկու անգամ բարեհաջող լիցքավորվել են օդում:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանի հեռավոր ավիացիայի օդանավերը հետագայում ևս թռիչքներ կիրականացնեն Ռուսաստանի սահմանի և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ջրավազանի երկայնքով, ինչպես նաև ռազմական ներկայություն կիրականացնեն Ատլանտյան օվկիանոսի արևմտյան  և Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածներում:

Նախորդ հոդվածը‘Նախաքննական մարմինը ստացել է Արամ Մանուկյանի գործով դատաբժշկական փորձաքննության արդյունքները ‘
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Ֆրանսիայում դպրոցականին հարցաքննել են ահաբեկչությունը պաշտպանելու համար’