‘Ռուսաստանի ՍԴ-ն չի քննի Ալեքսեյ Նավալնիի բողոքը’

2250

ՌԴ Սահմանադրական դատարանը մերժել է քննել Ալեքսեյ Նավալնիի բողոքը, որին դատվածության պատճառով թույլ չեն տալիս մասնակցել նախագահական ընտրություններին:

Իր բողոքում Նավալնին պնդում է, որ ՌԴ նախագահի ընտրությունների մասին օրենքի դրույթները սահմանադրական չեն, դրանք նախատեսում են  սահմանափակել այն մարդկանց մասնակցությունն ընտրություններին, որոնք դատապարտվել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար և ունեն չմարված դատվածություն:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը անցյալ տարի երկրորդ անգամ պայմանական պատժաժամկետ է ստացել «Կիրովլեսի» գործով՝ այն բանից հետո, երբ առաջին դատավճիռը չեղարկվել էր Ռուսաստանի գերագույն դատարանի կողմից՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կապակցությամբ:

Դեկտեմբերի վերջին Ռուսաստանի ԿԸՀ-ն հրաժարվեց գրանցել Նավալնիին նախագահի թեկնածու առաջադրման նախաձեռնող խմբին: Գերագույն դատարանը երկու անգամ հաստատել է այդ որոշումը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապը ինքնաթիռում պսակել է սիրահար զույգին’
Հաջորդ հոդվածը‘ԹԻՀԿ. Հետ կանչեք օրինագծերը’