‘Ռուսաստանի քաղաքներում ցույցեր են անցկացվել՝ ի հիշատակ Բորիս Նեմցովի’

1160

Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սարատովում, Յարոսլավլում, Ուլյանովսկում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում չորրորդ անգամ բազմահազարանոց երթեր են տեղի ունեցել՝ ի հիշատակ Բորիս Նեմցովի:

Մոսկվայում, ըստ կազմակերպիչների, երթի է դուրս եկել առնվազն տասը հազար մարդ: Ոստիկանությունը նշել է, որ մասնակիցների թիվը վեց հազար էր:

Նեմցովի երթը վերջին տարիներին դառնում է ամենամյա ակցիա՝ տարբեր թեմաներով սեփական դիրքորոշումն արտահայտելու համար: Ցուցարարների պարզած պաստառներում կային նաև ցուցապաստառներ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների և ընդդեմ քաղաքապետ Սոբյանինի:

Բորիս Նեմցովը գնդակահարվեց 2015 թ. փետրվարի 27-ին Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկյան կամրջի վրա՝ Կրեմլից մի քանի հարյուր մետր հեռու: Նրա թիկունքին  մի քանի կրակոց էին արձակել ատրճանակից: Սպանությունից մի քան օր անց հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեցին հինգ չեչեններ, որոնք բոլորն էլ հետագայում մեղավոր ճանաչվեցին և դատապարտվեցին 11-ից 20 տարվա ազատազրկման:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Լյակազետը ԱՊԼ-ի ամենաօգտակար հարձակվողն է’
Հաջորդ հոդվածը‘Marca. հայտնի է, թե երբ Մոնչին աշխատանքի կանցնի «Արսենալ»-ում’