Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները դեռ չեն ավարտվել

540

Մոսկվայի ժամանակով ժամը 16․52-ի դրությամբ՝ Բելառուսի Գոմելի մարզում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները չեն ավարտվել, դեռ շարունակվում են, РИА Новости-ին հաղորդել է դիվանագիտական շրջանակներում աղբյուրը։

Ավելի վաղ դրանց ավարտի մասին հաղորդել են ուկրաինական մի քանի լրատվամիջոցներ։

«Ոչ, դրանք դեռ շարունակվում են»,- ասել է գործակալության զրուցակիցը։

РИА Новости-ի թղթակիցը, որը գտնվում է այն շենքում, որտեղ ընթանում են բանակցությունները, հաղորդել է, որ բանակցությունների ավարտի մասին դեռ լրագրողներին չեն հայտնել։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀայ Ազգային Կոնգրեսի մարտիմեկյան միջոցառումները
Հաջորդ հոդվածըՊեսկով․ Ինչու է Պուտինը միջուկային զսպման ուժերը հատուկ ռեժիմի բերել