Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները մեկնարկել են

477

Բելառուսում սկսվել են բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև, հաղորդել է բելառուսական ОНТ հեռուստաալիքը։

Ռուսաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության, նախագահի աշխատակազմի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նրանց գլխավորում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Ուկրաինական պատվիրակության կազմում են՝ «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրեյ Կոստինը, ժողովրդական պատգամավոր Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին։

Բելառուսի ԱԳՆ ղեկավարը նույնպես ներկա է բանակցություններին։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԶելենսկին կալանքից ազատ է արձակում նախկինում ռազմական գործողությունների մասնակցած մարդկանց
Հաջորդ հոդվածըՀայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը 2008 թվականի մարտի 1–ի ոճրագործության 14–րդ տարելիցի կապակցությամբ