‘Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչների հանդիպումը կկայանա մայիսի վերջին Պրահայում’

845

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը կկայանա, ամենայն հավանականությամբ, Պրահայում, ըստ Աբաշիձեի՝ մայիսի վերջերին: Առաջին անգամ կողմերը հանդիպել են 2012 թ. դեկտեմբերի 14-ին, Ժնևի արվարձանում, երկրորդ հանդիպումը կայացել է մարտի 1-ին Պրահայում: Դրանք 2008 թ. հետո առաջին ուղղակի (առանց միջնորդների) երկխոսություններն են երկու երկրների պաշտոնատար անձանց միջև: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի խոսքերով՝ «Աբաշիձեի և Կարասինի հանդիպումները դրական դեր են կատարում երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում»: Այդ հանդիպումների ընթացքում քննարկվում են առևտրա-տնտեսական, մշակութային, մարդասիրական համագործակցության վերականգնման և զարգացման վերաբերյալ հարցեր, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Սիրիայի ներքին հակամարտությունն արդեն դուրս է եկել երկրի սահմաններից’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինայում մեկնարկում է 25 նախկին բռնապետների և զորահրամանատարների դատավարությունը’