‘Ռուսաստանյան գազի գլխավոր ներկրողն այլևս Ուկրաինան չէ’

905

2012 թ. ռուսաստանյան գազի ամենախոշոր ներկրողը Գերմանիան է: Ուկրաինան, որը մինչև հիմա պահպանում էր այդ կաևգավիճակը, անցյալ տարվա արդյունքներով երկրորդն է, հայտնել են «Գազպրոմից»: Ռուսաստանյան ընկերության տվյալներով՝ Գերմանիային մատակարարվել է 33,16 միլիարդ խորանարդ մետր գազ, այն դեպքում, երբ Ուկրաինան գնել է ընդամենը 32,9 միլիարդ խմ: Երրորդ տեղում Թուրքիան է՝ 27 միլիարդ խմ, Բելառուսը գնել է ընդամենը 20 միլիարդ խմ, հինգերորդ տեղում Իտալիան է՝ 15 միլիարդ խմ, գրում է  Коммерсант-Украина-ն:  Ընդհանուր առմամբ՝ անցյալ տարի «Գազպրոմի» մատակարարումները  Եվրոպա և ԱՊՀ երկրներ՝ նվազել են 8,1 %-ով՝ մինչև 203,2 միլիարդ խմ:

Հիշեցնենք, որ 2011 թ. «Գազպրոմը» Ուկրաինային վաճառել է 40 միլիարդ խմ գազ, Գերմանիային՝ 34 միլիարդ խմ, Թուրքիային՝ 26 միլիարդ խմ, Բելառուսին՝ 20 միլիարդ խմ, Իտալիային՝ 17 միլիարդ խմ: Ուշագրավ է, որ 2013 թ. Ուկրաինան մտադիր է ձեռք բերել ընդամենը 18 միլիարդ խորանարդ մետր գազ՝ պայմանագրերում արձանագրված 52 միլիարդի փոխարեն, հաղորդում է Росбалт-ը: 

Նախորդ հոդվածը‘Ընտանեկան բռնության վերաբերյալ 133 դիմում-բողոք ՄԻՊ-ի սեղանին՝ 6 ամսվա ընթացքում’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Սիմեոնին կարող է գլխավորել «Ինտերը»’