‘Ռուսաստանյան ԶԼՄ-ներ. Որքա՞ն է արժեցել սիրիական կամպանիան’

1220

РБК-ի հաշվարկների համաձայն՝ Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողության վրա կարող է ծախսած լինել 38 մլրդ ռուբլի: Կամպանիայի մեկնարկից ի վեր ծախսերը կարող են մեծացած լինել մեկուկես անգամ:

2015 թ. հոկտեմբերի վերջին գործողության մեկ օրվա արժեքը կազմել է մոտավորապես 156,3 մլն ռուբլի (կամ այդ ժամանակվա փոխարժեքով՝ մոտավորապես 2,5 մլն դոլար): Կամպանիան տևել է 167 օր:

Հաշվարկի մեջ ընդգրկվել են ռազմական թռիչքների, աշխատավարձերի, բեռները տեղ հասցնելու, տրանսպորտի և զինվորականների կեցության ծախսերը:

Սիրիական կամպանիայի ծախսերը պաշտոնապես չեն հայտարարվել, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը միայն ասել է, որ պաշտպանության նախարարությունը տեղավորվել է իր բյուջեում և չի դիմել ծախսերը մեծացնելու հայցով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Քարոզչական պաստառ գողանալու համար՝ 15 տարի հարկադիր աշխատանք’