‘Ռուսաստանյան մարդատար օդանավն Աֆղանստանում հազիվ է խույս տվել ռազմական ինքնաթիռի հետ բախվելուց’

728

Երեկ քիչ է մնացել՝ Քաբուլի երկնքում արտակարգ պատահար տեղի ունենա ռուսաստանյան մարդատար «Բոինգ-767» ինքնաթիռի հետ, որը Բալիից թռչում էր Եկատերինբուրգ: Ռազմական ինքնաթիռն ընդհուպ մոտեցել է օդանավին, այսօր Интерфакс-ին

հաղորդել է ավիացիայի անանուն աղբյուրը: «Երեքշաբթի, ըստ Գրինվիչի՝ մոտավորապես ժամը 12.00-ին, Աֆղանստանի օդային տարածքում, Քաբուլի շրջանում, տեղի է ունեցել «Նորդվինդ» ընկերության ռուսաստանյան «Բոինգ-767»-ի և ռազմական օդանավի վտանգավոր մերձեցում»,- ասել է լրատվական գործակալության անանուն զրուցակիցը: Ըստ աղբյուրի՝ ռազմական օդանավը «Բոինգին» այնքան է մոտեցել, որ նրանց միջև տարածությունը կազմել է հազիվ 100 ֆուտ՝ 330-350 մետր, սակայն բախումից, բարեբախտաբար, հաջողվել է խուսափել: 

Նախորդ հոդվածը‘Անշարժ գույքի 27 գործակալություններ դժգոհում են նոր օրենքից’
Հաջորդ հոդվածը‘Մեխիկոյի կենտրոնական զբոսայգուց Հեյդար Ալիեւի արձանը կապամոնտաժվի այս շաբաթ’