Ռուսաստանն անհատույց կերպով զենք և տեխնիկա կմատակարարի Տաջիկստանի բանակին

503

Իրավիճակը Կենտրոնական և Հարավային Ասիայում հատուկ ուշադրության է արժանի, և Ռուսաստանն սկսել է միջոցներ ձեռնարկել, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Ի թիվս այլ բաների՝ խոսքը նաև զենքի մատակարարման մասին է։

«Այսօր առաջին պլան է դուրս գալիս հարևան Աֆղանստանի տարածքից սպառնացող վտանգի չեզոքացումը։ Այնտեղից արտասահմանյան զորքերի հապճեպ դուրսբերումը իրավիճակի սրընթաց վատթարացման, ահաբեկիչների ակտիվացման պատճառ է դարձել»,- նշել է Շոյգուն Դուշանբեում իր տաջիկ պաշտոնակից Շերալի Միրզոյի հետ հանդիպման ընթացքում։

Այդ կապակցությամբ ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին, նաև նշել է, որ Մոսկվան անհատույց կերպով Տաջիկստանի բանակը կհամալրի զենքով ու տեխնիկայով։ Նա շեշտել է, որ ռուսաստանյան կողմը պատրաստ է «անհրաժեշտ ամեն տեսակի օգնություն ցուցաբերել տաջիկստանցի բարեկամներին»։

Աֆղանստանում դիմակայություն է ընթանում կառավարական ուժերի և արմատական «Թալիբան» շարժման գրոհայինների միջև։ Աֆղանստանի ճգնաժամն ազդում է հարևանների վրա, Տաջիկստան են փախչում ինչպես ահաբեկիչները, այնպես էլ կառավարական ուժերի զինվորականներ, աճում է թմրատրաֆիկը։ Դուշանբեն դիմել է Մոսկվայի և ՀԱՊԿ-ի օգնությանը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊՆ-ն հրապարակել է երեք զոհերի անունները
Հաջորդ հոդվածըՂրիմցի թաթարները թերակղզու առնչությամբ կոչով դիմել են Թուրքիային