‘Ռուսաստանն ավարտում է Ադրբեջանին T-90C տանկերի մատակարարումը’

1300

Ռուսաստանն ավարտում է Ադրբեջանին T-90C տանկերի խմբաքանակի մատակարարումը, երեքշաբթի սպառազինության IDEX-2015 ցուցասրահում ТАСС-ին հայտնել է ադրբեջանական պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչը: ««Уралвагонзавод»-ի արտադրության պայմանագրային տանկերը բեռնվել են, ձևակերպվում է պատվիրատուի կողմից դրանց ընդունումը, ինչից հետո հրաձգարանում տեղի կունենա դրանց փորձարկումը»,- ասել է նա:

Ավելի վաղ Рособоронэкспорт-ի գլխավոր տնօրեն Էսեն Տոպոևը ТАСС-ին տեղեկացրել էր, որ 2017 թ. Մոսկվան կավարտի Բաքվին զենքի և ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակի մատակարարումը՝ 2010 թ. պայմանագրերի փաթեթի հիման վրա:

Փորձագետների կարծիքով՝ պայմանագրերի այդ փաթեթի արժեքը կազմում է 700 միլիոնից մինչև 1 մլրդ դոլար: Տոպոևը նաև հավելել էր, որ խոսքը վերաբերում է Ми-17B1 և Ми-35M ուղղաթիռներին: Բաց աղբյուրների տվյալներով, մասնավորապես, 2010 թ. պայմանագիր է կնքվել Ադրբեջանին Ми-35M տիպի 24 ուղղաթիռ մատակարարելու վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ն Ուկրաինայի մարդասիրական օգնությունը մեծացրել է մինչև 316 մլն դոլար’
Հաջորդ հոդվածը‘Սթիվ Ջոբս՝ հանճար, որ փոխեց ժամանակը’