‘Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հարավկովկասյան պետությունների հետ հարաբերությունների հարցը ‘

941

Ժնևում կայացել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի հետ: News.am գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 11-ի հանդիպման ընթացքում պաշտոնյաները կարծիքներ են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ազդեցության, ինչպես նաև հարևան տերությունների հետ Թբիլիսիի փոխհարաբերությունների վերաբերյալ:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հարավկովկասյան պետությունների հետ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակի վերաբերյալ հարցերը: 

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլի կապակցությամբ կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը մի շարք փողոցներում’
Հաջորդ հոդվածը‘«Ությակի» երկրներն ավելի քան 160 միլիոն դոլար կհատկացնեն Մերձավոր Արևելքի երկրների տնտեսությունը վերականգնելու համար ‘