‘Ռուսաստանն ու Վրաստանը պատրաստ են երկխոսության ‘

1161

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խարհրդարանի ընտրություններում նախնական տվյալներով հաղթած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին եւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել են երկու երկրների միջեւ երկխոսության վերականգնման հավանականության մասին:

Ըստ newsgeorgia.ru-ի, Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը նախկինի պես միտված է դեպի Եվրոպա եւ ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն միեւնույն ժամանակ ուզում է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները, եւ ուզում է համոզել ՌԴ իշխանություններին, որ «Վրաստնի եվրոպական կուրսը Ռուսաստանի համար վտանգավոր չէ»:

Իր հերթին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նշել է, որ «Միացյալ Ռուսաստան» իշխող կուսակցությունը պատրաստ է քննարկել ռուս-վրացական հարաբերությունների ապագայի հարցը, իսկ անցած ընտրություններն, ըստ նրա, ապացուցում են, որ Վրաստանի ժողովուրդը պատրաստ է փոփոխությունների:

Մինչդեռե, ըստ աղբյուրի, ռուսական վերլուծական շրջանակների կարծիքը ռուս-վրացական բարեկամական հարաբերությունների հավանականության վերաբերյալ միանշանակ չէ. որոշ փորձագետներ գտնում են, որ հարաբերությունների վարականգնման մասին խոսակցությունները վաղաժամ են:  

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ուշադիր հետեւում է Օսկանյանի գործին ‘
Հաջորդ հոդվածը‘Համացանցում հայտնվել է The Beatles-ի նախկինում անհայտ հոլովակը ‘