‘Ռուսաստանն օրենքի գերակայության դասակարգման մեջ վերջին տեղերում է: Հայաստանը ցուցակում չկա ‘

799

Միջազգային ոչ կառավարական World Justice Project կազմակերպությունը չորեքշաբթի հրապարակել է  2012-ի «Օրենքի գերակայության ինդեքսը», որում 97 երկրներ գնահատվել են ութ ցուցանիշներով:

Դասակարգման մեջ Ռուսաստանը զբաղեցրել է ստորին հորիզոնականները: Մասնավորապես, կառավարության լիազորությունների սահմանափակումների եւ կարգուկանոնի եւ անվտանգության չափանիշներով Ռուսաստանը զբաղեցրել է 92-րդ տեղը:

Օրենքների պահպանման մակարդակով Ռուսաստանը զբաղեցրել է 68-րդ տեղը, իսկ օրենսդրության եւ իշխանական կառույցների թափանցիկության չափանիշով՝ 74-րդ տեղը: Կոռուպցիայի մակարդակով Ռուսաստանը զբաղեցրել է 71-րդ տեղը, իսկ ամենաբարձր՝ 65-րդ հորիզոնականը զբաղեցրել է «քաղաքացիական արդարադատություն» կատեգորիայում:

Հարավային Կովկասի երկրներից դասակարգման մեջ ընդգրկվել է միայն Վրաստանը, որը միջինից ցածր եկամուտներ ունեցող երկրների թվում ճանաչվել է օրենսդրական բարեփոխումների ոլորտի առաջատար: Հայաստանն ու Ադրբեջանը ցուցակում ընդգրկված չեն:

Բոլոր ութ կատեգորիաներով ամենաբարձր ցուցանիշները գրանցել են Նորվեգիան, Շվեդիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, ինչպես նաեւ Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներ, ԱՄՆ-ը եւ Կանադան:

 

Նախորդ հոդվածը‘Հարցազրույց, որի պատճառով Սերժ Սարգսյանի նախարարը սպառնացել է ֆրանսիացի լրագրողին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վալերի Կարպին. Մովսիսյանի հետ բանակցություններ չենք վարում’