‘Ռուսաստանում ալկոհոլիզմով հիվանդների թիվը հասնում է մոտավորապես 3 մլն-ի’

819

Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր թմրաբան Եվգենի Բրյունը տեղեկացրել է, որ պաշտոնական տվյալներով՝ ՌԴ-ում  ալկոհոլիզմով հիվանդների թիվը հասնում է 2,7 մլնի, գրանցված թմրամոլների թիվը մոտավորապես 700 հազար է:

Ընդ որում՝ նա նշել է, որ թմրամոլների իրական թիվը երկու անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները:

«Մեզ մոտ գրանցված է թմրամոլությամբ տառապող մոտավորապես 700 հազար հիվանդ: Այդ թիվը պետք է բազմապատկել 2,5-ով՝ թմրամոլության իրական պատկերի փորձագիտական գնահատականը տալու համար»,- նշել է Բրյունը: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Պուտին. ՀԱՊԿ առաջին հումանիտար կենտրոնը կբացվի հաջորդ տարի Հայաստանում ‘
Հաջորդ հոդվածը‘Ավագյանը «Ո՛չ Թուրքիայում հանգստին» կոչերի փոխարեն թող ֆուտբոլի ժամանակ Արարատի պատկերը պահանջեր ‘