‘Ռուսաստանում աշակերտը հրաձգության դասին սպանել է մարզչին (տեսանյութ)’

1825

Ռուսաստանի Նովոկուզնեցկ քաղաքում 16-ամյա Օլիմպիական հերթափոխի դպրոցի աշակերտը կրակել է մարզչի գլխին սպորտային ատրճանակից: Տղամարդը մահացել է դեպքի վայրում: Կրակոցից հետո դեռահասը շտապբուժօգնություն է զանգահարել և առաջին օգնությունն է ցույց տվել մարզչին: Սակայն տուժողը մահացել է մինչև բժիշկների ժամանումը:

Հարցաքննության ժամանակ երիտասարդը ընդունել է մեղքը և պարզաբանել է, որ չգիտեր, որ ատրճանակը լիցքավորված է եղել և կրակել է «կատակի համար»:

Ողբերգությունը տեղի է ունեցել  դեռ հունիսին, սակայն դեպքի տեսագրությունը համացանցում է հայտնվել նախօրեին: Այս պահի դրությամբ դեռահասը գտնվում է ծնողների հսկողության տակ: 

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապը կանխատեսել է իր մահվան ժամկետը’
Հաջորդ հոդվածը‘Վարկած. Կարեն Պետրոսյանին ՀՀ տարածքից առեւանգել են – Panorama.am’